Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Որն է տղամարդկանց համար ամենաօգտակար մթերքը

Որն է տղամարդկանց համար ամենաօգտակար մթերքը

Մոտենում են Նոր Տարին և Ծննդյան տոները, այդ պատճառով էլ շատ կանայք մտածում են, թե ինչ նվիրեն իրենց երկրորդ կեսին՝ համատեղելով օգտակարը հաճելիի հետ: Ինչպես ցույց են տվել Մեծ Բրիտանիայի Սննդի և առողջապահության ինստիտուտի ուսումնասիրությունները, այդպիսի նվեր իրականում գոյություն ունի: Սիրելիին հարկավոր է շոկոլադ նվիրել: Պարզվում է, որ հենց տղամարդկաց համար այն բուժիչ հատկությամբ է օժտված: Սև շոկոլադը կարող է պաշտպանել սրտանոթային հիվանդություններից: 

 

Ուսումնասիրվել է նաև շոկոլադի ազդեցությունն արյան մակարդելիության վրա: Արդյունքում եկել են այն եզրակացության, որ շոկոլադը, որը հարուստ է ֆլավանոլով (այն պարունակվում է նաև թեյի և խնձորի մեջ), լավ է ազդում տղամարդու առողջության վրա. ֆլավանոլը ներգործելով տրոմբոցիտների վրա՝ մեծացնում է արյան մակարդելիությունը: 

 

Շոկոլադի միակ թերությունն այն է, որ դրա ազդեցությունը կարճատև է: Այդ պատճառով էլ ուսումնասիրողները հայտարարել են, որ կայուն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ամեն օր օգտագործել սև շոկոլադ: 

 

Նախկինում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շոկոլադն իջեցնում է արյան ճնշումը և բարձրացնում ինսուլինի հանդեպ զգայունությունը՝ նվազեցնելով շաքարախտի առաջացման հավանականությունը:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ